
Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն
Բագրատ Սրբազանը կոչ էր արել լինել այնտեղ և բողոքի ու ընդվզման ձայն բարձրացնել՝ ընդդեմ սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացի։ Այս առնչությամբ «Ազգային ճակատը» տեղեկացնում է, թե Երևանի որ վայրերում է պետք հավաքվել՝ Օպերային թատրոնի մոտ գնալու համար․ «Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու…