May 20, 2024

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին»։

Կարդալ ավելին

Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան

Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Իրանի դեսպանությունից, մանրամասնելով, որ սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30, 15:30-17:30, մայիսի 23-ին՝ 10:00-13:00: Իրանի նախագահ…

Կարդալ ավելին

Ուժ և համբերություն եմ մաղթում մեր բարեկամ Իրանի ժողովրդին. Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը գրել է․ Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության մյուս պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Ուժ և համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և մեր բարեկամ Իրանի ժողովրդին՝ այս մեծ վիշտը հաղթահարելու համար:

Կարդալ ավելին

Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների (Տեսանյութ)

Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների։ Բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկվում քաղաքացիները։ Նրանցից մի քանիսին ոստիկանները, տապալելով գետնին, բերման են ենթարկում։

Կարդալ ավելին