Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, չնայած ոստիկանական մի քանի շղթաների ու պատերի, հասել է Կիրանց։ Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել, Սրբազան Հայրը ժպտացել ու պատասխանել է՝ «ուղիղ ճանապարհով»։ Պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ ինքը որպես պատգամավոր խնդրել էր ոստիկաններին թույլ տալ գոնե Սրբազանին մտնել գյուղ, սակայն մերժել են։ «Հիմա Սրբազանը…
