May 22, 2024 Page 3

Սպիտակցի Հայկոյի որդին պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և Ոստիկանության շենքերը. ՔԿ (Տեսանյութ)

2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են…

Կարդալ ավելին

Սյունիքի մարզում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է  ցուցաբերել վարորդին, ով սակայն հրաժարվել…

Կարդալ ավելին

Սպիտակցի Հայկոյի որդին մեղադրանքը չի ընդունել. փաստաբան

Հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչ Ղևոնդյանին ներկայացվել է մեղադրանք իշխանությունը զավթելու նախապատրաստության համար։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Հրաչ Ղևոնդյանը մեղադրանքը չի ընդունել։ Հիշեցնենք, որ երիտասարդն ակտիվ կերպով մասնակցում է իշխանության դեմ բողոքի ակցիաներին։

Կարդալ ավելին