May 24, 2024 Page 2

Լուսադեմին հրդեհ է բռնկվել Արծվիկ Մինասյանի բնակարանում

Լուսադեմին հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բնակարանում Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ Մինասյանն ու ընտանիքի անդամները, մինչև փրկարարների ժամանելը, դուրս են եկել բաց պատշգամբ ու այդպես փրկվել ծխահարվելուց։ Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։

Կարդալ ավելին

Պետք է կարողանաս այնպես ղեկավարել, որ ժողովուրդը հասկանա՝ դու ցավում ես քո երկրի ամեն մի սանտիմետր հողի համար

Ժողովրդի վստահությունը ձեռք բերելուց հետո պահելն է ամենադժվարը․ այս մասին նշում է «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Bac TV-ի «Չասված խոսքեր» հաղորդաշարի ժամանակ։ «Շատերը քաղաքականության մեջ փորձ չունեն, մտածում են շատ հեշտ է։ Ամեն ինչի մեջ կա վերելք եւ անկում, դու պետք է կարողանաս պահել վերելքը, կարողանաս ղեկավարել երկիրը, ծառայես ժողովրդին ու հայրենիքին, որ…

Կարդալ ավելին

Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր…

Կարդալ ավելին

Ընդունելություն՝ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայում

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան նոր ընդունելության մասին է հայտարարել։ Եթե ձեր երեխան երազում է դառնալ հաջողակ մարզուհի, ապա շտապեք․ ընդունելությունը 3 տարեկանից է։ Հիշեցնենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը 2022թ․ մարտին ստանձնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը: Մանրամասն՝ հղումով․

Կարդալ ավելին