ԱԱԾ-ն մեկնաբանել է ՌԴ-ից հարյուրավոր քրեական տարրեր ներմուծելու մասին հայտարարությունը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ–ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի` ՌԴ–ից քրեական տարրերի ներմուծելու մասին հայտարարությունը։ Խուրշուդյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում Սոչիներից, Աբխազիայից, Կրասնոդարից ու Մոսկվայից հարյուրավոր, իսկ գուցե հազարավոր քրեական տարրեր են ներմուծվել Հայաստան։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությամբ վերապահված գործառույթների…
