May 26, 2024

ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ։

Կարդալ ավելին

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում մայիսի 25-ի ժամը 23.00-ից բազմաթիվ ահազանգեր են…

Կարդալ ավելին

Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։   Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։   Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին…

Կարդալ ավելին