May 27, 2024 Page 4

429 տարհանված բնակիչ ունենք. կան մեկուսացված բնակավայրեր. Կամո Ցուցուլյան

Այս պահի դրությամբ՝ 429 տարհանված բնակիչ ունենք, աղետի գոտուց լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ «Նրանցից երկուսը հղիներ են։ Բնակիչների մեծամասնությունը գտնվում է հարազատների ընտանիքներում, հրաժարվել են մեր աջակցությունից»,-ասաց Ցուցուլյանը։ Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ Սանահին բնակավայրում ճոպանային ճանապարհ են ստեղծել, անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի։ «Երեկ սնունդ ենք մատակարարել, այսօր ևս սննդով կապահովենք…

Կարդալ ավելին

4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս 2 պաշտոնատար անձի

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ…

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը. Մայր Աթոռ

Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը, այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում…

Կարդալ ավելին

Ոստիկանությունը ժամը 11։10-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 27-ին, ժամը 11։10-ի դրությամբ բերման են ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: «Այս պահի դրությամբ փակ փողոցներ չկան»,-ասացին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը…

Կարդալ ավելին