429 տարհանված բնակիչ ունենք. կան մեկուսացված բնակավայրեր. Կամո Ցուցուլյան
Այս պահի դրությամբ՝ 429 տարհանված բնակիչ ունենք, աղետի գոտուց լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ «Նրանցից երկուսը հղիներ են։ Բնակիչների մեծամասնությունը գտնվում է հարազատների ընտանիքներում, հրաժարվել են մեր աջակցությունից»,-ասաց Ցուցուլյանը։ Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ Սանահին բնակավայրում ճոպանային ճանապարհ են ստեղծել, անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի։ «Երեկ սնունդ ենք մատակարարել, այսօր ևս սննդով կապահովենք…
