May 2024 Page 20

Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր…

Կարդալ ավելին

Ընդունելություն՝ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայում

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան նոր ընդունելության մասին է հայտարարել։ Եթե ձեր երեխան երազում է դառնալ հաջողակ մարզուհի, ապա շտապեք․ ընդունելությունը 3 տարեկանից է։ Հիշեցնենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը 2022թ․ մարտին ստանձնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը: Մանրամասն՝ հղումով․

Կարդալ ավելին

ԱԱԾ-ն մեկնաբանել է ՌԴ-ից հարյուրավոր քրեական տարրեր ներմուծելու մասին հայտարարությունը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ–ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի` ՌԴ–ից քրեական տարրերի ներմուծելու մասին հայտարարությունը։ Խուրշուդյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում Սոչիներից, Աբխազիայից, Կրասնոդարից ու Մոսկվայից հարյուրավոր, իսկ գուցե հազարավոր քրեական տարրեր են ներմուծվել Հայաստան։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությամբ վերապահված գործառույթների…

Կարդալ ավելին

Կիրանցի դպրոցում շրջանավարտները նշում են «Վերջին զանգը»

Կիրանց գյուղի դպրոցում մեկնակել է Վերջին զանգի միջոցառումը։ Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի, հայտնում է «Ազատություն»-ը։ Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը: Հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները: Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։

Կարդալ ավելին