May 2024 Page 30

Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը

Վերժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Սիմոնյանն ասել էր, թե պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։ «Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո…

Կարդալ ավելին

Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը

Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության ու զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։ «Տարածված  տեսագրություններից երևում է, որ մայիսի սկզբին քանդվել է բնակելի շենքերի մի ամբողջ թաղամաս և քաղաքային ավտոկայանը»,- գրել է նա։

Կարդալ ավելին

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 22-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 19 հարց, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը: Այս հարցի քննարկումը սկսվել է երեկ, այսօր այն կշարունակվի:   Դավիթ Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ դատական իշխանության ինստիտուցիոնալ…

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հալլեի համալսարանի պատվիրակությանը

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը և ուսանողներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Արևելյան և Հարավային Եվրոպայի բաժանմունքի տնօրեն պրոֆեսոր Մարտին Իլլերթի։ Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր…

Կարդալ ավելին