Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Իրանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի։ Գնահատականը նա հնչեցրել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Հարցին՝ Ռայիսիի մահվանից հետո կարո՞ղ են Թեհրանի արտաքին քաղաքականության կուրսում այնպիսի փոփոխություններ լինել, որոնք կազդեն Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա,…
