May 2024 Page 44

Գյուրջյան փողոցում թիվ 26 երթուղու ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական…

Կարդալ ավելին

Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան

«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ արձագանքելով գործող իշխանությունների այն հայտարարությանը, թե Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները։ Նա հիշեցրեց, որ  ժամանակին բարձրաձայնել է այդ մասին և հիշեցրեց 2018 թվականին տված իր հարցազրույցները։ «Ամենքն իր բաժին մեղքն ու պատասխանատվությունն…

Կարդալ ավելին

Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)

Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին։ Սրբազանը կոչ է արել համախմբվել ու հեռացնել այս իշխանություններին։ «Արյունաքամության այս շղթան պետք է կանգ առնի»,- ասել է Սրբազանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Կարդալ ավելին

Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. hայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։ Ուստի՝ -Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։ – Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր…

Կարդալ ավելին