Month: May 2024
Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։…
Կիրանցեցիները փակել են ճանապարհը
Կիրանցի բնակիչները փակել են ճանապարհը։ Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել։ Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը։
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։
