May 2024 Page 75

Ի՞նչ է կատարվում Աբովյան-Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ

Երթի մասնակիցները ժամեր անց կլինեն Երևանում։ Այսօր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համազգային հանրահավաք։ Երթի մասնակիցները գլխավոր հրապարակ կհասնեն Թբիլիսյան խճուղի-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով։ Հիշեցնենք, որ դեպի Երևան երթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Կիրանցի ու հարակից գյուղերի բնակիչները գործընթացը…

Կարդալ ավելին

ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող,…

Կարդալ ավելին

Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը։ Նա ասաց, որ հագած սպիտակ հագուստը հաշտության, հաղթանակի և խաղաղության խորհուրդն է. «Մենք երթը այդպես են սկսել՝ առանց գույնի և բոլոր գույներով»։ Արձագանքելով իշխանությունների հայտարարությանը, թե շարժումը չի ցանկանում, որ Հայաստանը սահման ունենա՝ Սրբազանն ասաց. «Ցավոք սրտի,…

Կարդալ ավելին

Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մեկնարկին Բագրատ Սրբազանը շնորհավորեց եռատոնի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզնից և գողացված լինելու պատճառով է, որ այսօր գտնվում ենք դրսում»,-ասաց Սրբազանը։ Երթի մասնակիցներից շատերն այսօր զոհված հայորդիների շապիկներով են։ «Մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել ենք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն։ Շատ…

Կարդալ ավելին