May 2024 Page 76

Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ

Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ, հայտնում են Քննչական կոմիտեից։ «Հաշվի առնելով…

Կարդալ ավելին

Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը կոչ է անում մերժել սուտն ու ոտքի կանգնել։ «Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ եւ ոտքի՛ կանգնիր»,- Facebook-ում գրել է Հայր Ռուբենը։ Հիշեցնենք՝ շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։ Ժամը 16:00-ին Համազգային հանրահավաք է Հանրապետության հրապարակում։  

Կարդալ ավելին

Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ասում եմ՝ ներեցե՛ք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛… 32 տարի առաջ այս օրը հայկական ջոկատները մաքրազերծեցին թուրքական ախտից Ստեփանակերտից արևմուք և հարավ ընկած տարածքներն ու ազատագրեցին հայկական բերդաքաղաք Շուշին։ Հ.Գ. Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…»։

Կարդալ ավելին

Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին կանչել են ԱԱԾ։ Արշակ Սրբազանը հայտարարություն է տարածել այս առնչությամբ․ «Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը…

Կարդալ ավելին