May 2024 Page 85

ՊՆ-ն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել»

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում։ Այդ առնչությամբ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց», – նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 29-ից մայիսի 5-ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։ Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել, նախալեռնային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։…

Կարդալ ավելին