Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի»
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման հայտարարությունը․ «Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ: Հնարավոր է, որ այսկերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր՝ քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար: Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում…
