July 1, 2024 Page 3

ՄԻՊ-ը բողոքներ է ստանում՝ ՀԷՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ « Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»…

Կարդալ ավելին

«Աշտարակ» ԲԿ-ի տնօրենը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը մանրամասներ է հայտնում

«Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,-ավելեցրեց նա։

Կարդալ ավելին