July 14, 2024

Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետում

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են…

Կարդալ ավելին

Եվրո-2024. Եզրափակիչն՝ այսօր

Այսօր Բեռլինի Օլիմպիաշտադիոնում կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը։ Իսպանիայի և Անգլիայի հավաքականների  հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով  23։00-ին։ Իսպանիան արդեն 4 անգամ հաղթել է  եզրափակիչում, իսկ Անգլիայյի հավաքականը երբեք չի նվաճել գավաթը: Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրոպայի առաջնության եզրափակչից առաջ ասել է, որ չի հավատում հեքիաթներին, իսկ թիմի համար ամենակարևորը իրենց մակարդակը ցույց տալն է։ «Ես չեմ…

Կարդալ ավելին

Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային): Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային…

Կարդալ ավելին

Մահափորձ՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ. Մանրամասներ (Տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին, Փենսիլվանիայում։ Թրամփն ընդհատել է ելույթը իր կողմնակիցների առաջ։ Անվտանգության աշխատակիցները Թրամփին դուրս են հանել բեմից, նկատվել է, որ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է: Թրամփի մամուլի քարտուղարը հայտնել է, որ քաղաքական գործիչը բուժզննում է անցել Փենսիլվանիայի հիվանդանոցներից…

Կարդալ ավելին