Day: July 10, 2024
Գինեվետ գյուղում լարված իրավիճակ է
Արարատի մարզի Գինեվետ գյուղում լարված իրավիճակ է։ Այստեղ նոր ցեմենտի գործարանի կառուցման նախագծի հանրային լսումներ են հրավիրվել։ Բնակիչները դեմ են գործարանի կառուցմանը։ Ցեմենտի գործարանը կլինի Արարատի մարզում երկրորդը, ինչը խիստ անհանգստացրել է թե մարզի բնակչությանը եւ թե բնապահպաններին։ Նրանք պահանջում են Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում։ Գինեվետը Վեդի համայնքի կազմում է ընդգրկվել համայնքերի խոշորացման…
Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ
Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ, որոնց ձեռքբերումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` «Հայաստանի Հանրապետությունում 2019 – 2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։ Կենդանիները ձեռք են բերվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար, որոնք այս տարվա հունիս ամսին այց են կատարել Ֆրանսիա, ծանոթացել…
Արթիկում բացվել է երիտասարդական կենտրոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, այլ համայնքների ներկայացուցիչներ: Արթուր Մարտիրոսյանը վստահություն…