July 2, 2024 Page 4

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 2-ին կկայանան1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: Երևանի ժամանակով 20:00-ին Ռումինիան ուժերը կչափի Նիդերլանդների հետ: Ժամեր անց`23:00-ին, Ավստրիայի մրցակիցը Թուրքիան է: Քառորդ եզրափակիչում այս զույգերի հաղթողները կմրցեն իրար դեմ: Քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են` Գերմանիա-Իսպանիա (հուլիսի 5, 20:00), Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, 23:00), Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, 20:00):

Կարդալ ավելին

Մայր Աթոռում սեպտեմբերի 28, 29-ին տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություն

Մայր Աթոռը տեղեկացնում է. Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ և սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում: Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը…

Կարդալ ավելին

Ողբերգական վթար՝ «Չայնիի» ոլորաններում. «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում…

Կարդալ ավելին

Երբ և որտեղ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի նրբ. 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15 շենքեր, Աշխաբադի փ . 1, 5, 7 շենքեր, Բաբաջանյան փ/ 21/1 շենք,…

Կարդալ ավելին