July 3, 2024 Page 3

Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան

Ադրբեջանի հետ հարաբերություններում արհեստական խոչընդոտներ են նկատվում։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակականությունը։ Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված, Հայաստանի առաջարկները թափանցիկ են։ Իրատեսական ենք համարում, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այդ շատ կարևոր փաստաթուղթը։…

Կարդալ ավելին

Ռուսաստանի ԱԳՆ. Արևմուտքը ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից

Արևմուտքը, հրավիրելով Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցանկանում է նրանց պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Հուլիսի 3-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։   «Ամերիկացիների կործանարար ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու ևս մեկ օրինակ։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիարժեք անձնատուրությունից հետո Վաշինգտոնը խնդիր է դնում մեր…

Կարդալ ավելին

Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնեցին, որ կան ձերբակալվածներ: MediaHub-ի տեղեկություններով` իրավապահները ձերբակալել են Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, նրա տեղակալներին և թաղապետարանի այլ աշխատակիցների: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ:

Կարդալ ավելին

ԱԱԾ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական գործողություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարույթային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից;   Նախաքննության շահերից ելնելով՝ այս…

Կարդալ ավելին