Տյումենից Երևան թռչող Boeing-738-ը տեխնաիկական անսարքության պատճառով 2 ժամ օդում պտտվելուց հետո հետ է վերադարձել
Utair ավիաընկերության Տյումեն-Երևան թռչող Boeing-738-ի ավտոպիլոտը խափանվել է, և ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան։ «Uralinform.ru»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ուրալի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը։ «Օդանավի անձնակազմը թռիչքից հետո հայտնել է օդանավի տեխնիկական անսարքության (ավտոպիլոտի խափանում) և մեկնման օդանավակայան վերադառնալու որոշման մասին։ Մեկնումը տեղի է ունեցել Տյումենի ժամանակով 06.18-ին, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք…
