July 5, 2024 Page 2

ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները

ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Պենտագոնը։ «Միացյալ Նահանգները նախաձեռնել է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման գործընթաց։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները»,- ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, նշված է Պենտագոնի հաղորդագրությունում։ ԱՄՆ-ի ու Վրաստանի համատեղ զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։

Կարդալ ավելին

Թող Աստված օրհնի մեր սուրբ երկիրը, և բոլոր դժբախտությունները մնան հետևում

Այսօր ՝ հուլիսի 5-ին, Հայաստանում նշում են Սահմանադրության օրը ։ 1995 թվականի այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց անկախ Հայաստանի Սահմանադրությունը ։ Շնորհավորում եմ բոլորին այս մեծ տոնի կապակցությամբ: Թող Աստված օրհնի մեր սուրբ երկիրը, և բոլոր դժբախտությունները մնան հետևում:

Կարդալ ավելին

Վերին Լարսում կրկին հերթեր են

  Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է, «Սպուտնիկ Արմենիա»-ին  ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերը հայտնել էին, որ սահմանին մի քանի կիլոմետր ձգվող հերթեր են։ «Հերթեր կան, և դրա պատճառը տուրիստական սեզոնի սկիզբն է: Մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների հոսքը զգալի աճել…

Կարդալ ավելին

ՌԴ-ն գոհ է Մոսկվայում ՀՀ դեսպանի աշխատանքից․ «Նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում»

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը: ԱԳՆ ղեկավարի տեղակալը Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է համարել։ «Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում»:

Կարդալ ավելին