July 9, 2024 Page 3

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վեց ամսում 167 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Սևանա լճում ջրափրկարարները նկատել են քաղաքացու, ով չի կարողացել դուրս գալ ափ

Հուլիսի 8-ին` ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 70 մ հեռավորության վրա նկատել են հեծանվանավակ և քաղաքացու, ով չի կարողանում դուրս գալ ափ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրափրակարարներն ափ են դուրս բերել Զ. Ս.-ին և հեծանվանավակը:

Կարդալ ավելին

Հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և…

Կարդալ ավելին

Գործարկում է նոր խմբեր մարմնամարզություն սիրող երեխաների համար

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան բացում և գործարկում է նոր խմբեր մարմնամարզություն սիրող երեխաների համար: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցել միջազգային և ներքին մրցումներին, ստանալ մրցանակներ և մեդալներ, դառնալ հաջողակ և գեղեցիկ: Մարմնամարզության աշխարհը բացում է հնարավորությունների դռները:   Գրանցվելու համար՝ մանրմասներ․

Կարդալ ավելին