July 11, 2024 Page 2

Ստեփանակերտի բնակիչ Ս․Գ․-ն 2020թ. նոյեմբերից հավաքագրվել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի օգտին. ՔԿ

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր…

Կարդալ ավելին

Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. հայտարարություն

Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում: «Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել:  Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ…

Կարդալ ավելին

Ճամբարակում բախվել են ՊՆ ծառայողների «Կամազ»-ն ու «Mitsubishi Outlander»-ը. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ-ն,…

Կարդալ ավելին

Ալիևը մեզ համար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում. Արթուր Խաչատրյան

  «Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա. արդար խաղաղություն նշանակում է արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում»,-այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:   «Արցախցիների վերադարձ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո, Հայաստանի և Արցախի միջև կայուն ցամաքային կապ և Արցախի քաղաքական կարգավիճակի քննարկում և լուծում հայտնի երեք սկբունքների հիման վրա: Ռազմագերիների…

Կարդալ ավելին