July 12, 2024 Page 2

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:   Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Կարդալ ավելին

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը

  Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում հյուրընկալել Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։   «Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն Նիդերլանդներին՝ շարունակական աջակցության համար»,- ասված է գրառման մեջ:

Կարդալ ավելին

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:   Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Կարդալ ավելին

Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն, կբացվի հայագիտության բաժին

Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն. աշնանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայագիտության բաժին։ Այստեղ կդասավանդվեն գրաբար և ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին