Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնմամբ, իսկ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Բացասական ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս խոսվել է», – ասել է նա: Մոսկվան նաև մտահոգված է, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է…
