July 13, 2024

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը: Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի…

Կարդալ ավելին

Ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնում ուժեղացված ծառայություն է իրականացրել

Հուլիսի 11-ի երեկոյան, մինչ կեսգիշեր, Երևանի կենտրոնում` ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում, իրականացվեց ուժեղացված ծառայություն: Միջոցառմանը ներգրավված էր 170 ոստիկան, կազմվել էր շարժական 35 խումբ:   Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 350 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար բաժին է տեղափոխվել 26 անձ:   Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք, հայտնաբերվել է գողության մեղադրանքով…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում հուլիսի 13-ին երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին կեսօրից հետո, 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`…

Կարդալ ավելին

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է,…

Կարդալ ավելին