July 15, 2024

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,- հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե շարժումը երբ կսկսի ակտիվանալ. տեսանյութ

Բագրատ Սրբազանը Սուրբ աննա եկեղեցու բակում  հանդիպել է իր  համակիրների հետ: «Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է և քաջալերանքը ստանալն է: ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի տրամյադրություններ ունեն: Ինձ համար մթնոլորտն է կարևոր և դ շատ դրական ՝ սպասումներով, պատրաստակամությամբ »,-ասաց նա: Նա նաև հավելեց, որ բնակիչների վրա մեծ ճնշումներ կան՝ հանդիպումներին չգալու նպատակով: Նա…

Կարդալ ավելին

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ

Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել: ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են…

Կարդալ ավելին