July 17, 2024 Page 2

1 հեկտարից սպասվում է լոլիկ 35-36տ. Բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է լոլիկ 35-36տ։ Բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսման համաձայն, կաղամբի բերքատվությունը կլինի 36-37տ, սոխ՝ 19-20տ, մնացած բոլոր բանջարանոցայինները միասին՝ 21-22տ։

Կարդալ ավելին

Ուժեղացված ծառայություններ մարզերում. արձանագրվել են թմրամիջոցի հայտնաբերման դեպքեր

Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել հանրապետության տարբեր մարզերում: Մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայությունների, նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ: ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք: Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45…

Կարդալ ավելին

«Կարգո» բեռնային համալիրի խաչմերուկի մոտակայքում ավտոտեխսպասարկման կետ է այրվել

Հուլիսի 17-ին, ժամը 12:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի…

Կարդալ ավելին

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Իտալիայի Պուլիայի շրջանի Բարի քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության նոր պատվավոր հյուպատոսություն։ Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ «Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ուրախ է հայտարարել Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին։ Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր…

Կարդալ ավելին