
Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից․ օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագը ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի