July 19, 2024

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Հայաստանի ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։   Նշվում է, որ Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵԱՏՄ երկրների շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներով աճի առաջատարներն են դարձել: Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային…

Կարդալ ավելին

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։   Այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։…

Կարդալ ավելին

Այս կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում. Գագիկ Սուրենյան

  Այս կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում, այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։   Նա նշել է, որ պարպման ժամանակ հոսանքի ուժը կայծակի մեջ հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

Կարդալ ավելին

Windows-ի համաշխարհային խափանման պատճառով «Զվարթնոց»-ում ևս խափանումներ են եղել

Windows-ի համաշխարհային խափանման պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մի շարք ավիաընկերությունների մոտ որոշ խափանումներ են եղել, գրանցվել են չվերթների ուշացումներ, այս մասին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ տեխնիկական խնդիրների արդյունքում ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը։ Այլ ոլորտներում ևս նկատվում են տեխնիկական խնդիրներ։

Կարդալ ավելին