July 22, 2024 Page 2

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի…

Կարդալ ավելին

Կրասնոյարսկի թիմը հիանալի տպավորություն է թողել Friendship international cup 2024-ում

Կրասնոյարսկի թիմը հիանալի տպավորություն է թողել Friendship international cup 2024 միջազգային մրցումներում․ այս մասին գրառում է կատարել Նատալյա Արզաքանցյանը՝ հրապարակելով տեսանյութ։ Երևանում հունիսի 1-ին և 2-ին առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական ​​մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship International Cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։  

Կարդալ ավելին

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ: «Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափորոշիչների ամբողջական կատարումից հետո», – այս մասին նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում:

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ին 10 մլն եվրո տրամադրելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշման համար: «Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները: Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների…

Կարդալ ավելին