
Բայդենը շատ իմաստուն քայլ արեց, իսկ Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար. Միջազգայնագետ
Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի գնահատմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շատ իմաստուն քայլ է արել: Ըստ նրա` դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: «Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմության լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող…