July 25, 2024 Page 2

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը անհասկանալի է․ ՀՀ ԱԳՆ

  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի ՊՆ հայտարարության վերաբերյալ․   «Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի է:   Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ…

Կարդալ ավելին

Եվրոպայի համալսարանական խաղեր. Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։   Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը:   Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են…

Կարդալ ավելին

Նախատեսվում է կառուցել Քաջարանի թունելը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:   Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000…

Կարդալ ավելին