July 29, 2024 Page 2

Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակն ազատ է արձակվել

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից: «Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-հավելել են ՆԳՆ-ից:

Կարդալ ավելին

ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը

ՍԴ-ն մերժել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից ներկայացված՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմումի հիման վրա գործի քննությունը։   Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Տոնոյանի գործով դիմել է ՍԴ։ Օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։…

Կարդալ ավելին

Հայաստանը հաստատեց` վաղը կհանդիպեն Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները

  ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատեց` վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:   «Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:   Հիշեցնենք` Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն թուրքական կողմը հրաժարվել էր հանդիպումից։

Կարդալ ավելին

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը:   Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին