Day: July 31, 2024

Հայկական լրատվական ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը` մեկնաբանելով այն փաստը, որ հուլիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանը, ով Հայաստանում չի ապրել վերջին 28 տարիներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Հանրային…

412մլն. դրամի հափշտակություն և 757մլն. դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացվող պետական միջոցներից
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված նախաքննությամբ հիմնավորվել…

Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի շարժական կլինիկաներում Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հետազոտվել է 423 անձ
Ամփոփվել են Երևանում և մարզերում, հուլիսի 28-ից 30-ն իրականացված ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտությունների արդյունքները։ 423 անձ անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական կլինիկաներում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամփոփում է Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հայտարարած հանրային միջոցառումների շարքը։ Եռօրյա այցերի ընթացքում Երևանում և 5 մարզում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի…