July 2024 Page 18

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Լուրը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Հուսամ՝ Քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից», – գրել է փաստաբանը:

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգվորման գործընթացը եւ վերջին զարգացումները

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ:   ՀՀ ԱԽ գրասենյակից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:   ԱԽ քարտուղարը վերահաստատել է…

Կարդալ ավելին

Նոր փոփոխություն. ՊՊԾ-ում գաղտնի աշխատակիցների ծառայությունը կհաշվարկվի նրանց ստաժի մեջ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում լրացում կատարեց իր որոշումներից մեկում, որով ԱԱԾ-ից առանձնացված ՀՀ պետական պահպանության ծառայության հաստիքային գաղտնի աշխատողների ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կմտնի ծառայության ընդհանուր ստաժի մեջ:   Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ սահմանված են օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները։   Համաձայն Որոշման հավելվածի…

Կարդալ ավելին

Պետությունը կստուգի մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները,ԳՄՕ-ները

«Ծրագրի նպատակն է մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները՝ հավաստելու, որ տեղական արտադրության բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի պարունակում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակներ և գենետիկորեն ձևափոխված օրհանիզմներ, կամ վերջիններիս պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենդրությամբ սահմանված մնացորդային քանակները»,-կառավարության նիստում հայտնեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ…

Կարդալ ավելին