July 2024 Page 33

ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետի գաղտնազերծումները

  ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին Արցախում ծավալված իրադարձությունների և նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։   «Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և…

Կարդալ ավելին

Օտարերկրացին վերցրել է ոստիկանի ինքնաձիգն ու կրակել․ նա ու երկու ոստիկան վիրավորվել են․ Նոր մանրամասներ

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել ոստիկանության Կոտայքի բաժնում գիշերվա միջադեպի մասին։ Նա նշել է, որ գիշերը` 00:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել: Սարգսյանը նշել է, որ հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2…

Կարդալ ավելին

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Հայաստանի ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։   Նշվում է, որ Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵԱՏՄ երկրների շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներով աճի առաջատարներն են դարձել: Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային…

Կարդալ ավելին