July 2024 Page 41

Շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ. ԲԴԽ նախագահի խոստովանությունը

Armlur.am-ը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտնեց. «Ես երկու տարվա մեջ ամեն շաբաթ, շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ, գնամ»: Այն հարցին, թե մարդիկ չեն դատապարտվում՝ կա՛մ համաներվում են, կա՛մ վաղեմության ժամկետն է անցնում, գոնե մի հոգի պատասխան չի՞ տալու՝ Անդրեասյանն ասաց, որ այդ ամբողջ համակարգի…

Կարդալ ավելին

Հորդառատ անձրևից հետո Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է բնականոն հունով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։   Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։

Կարդալ ավելին

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար….

Կարդալ ավելին

Երևանում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան կիսակառույցում

Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության…

Կարդալ ավելին