July 2024 Page 44

ՄԻՊ-ը անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 16-ին՝ որպես բանախոս, մասնակցել է ՀՀ «Ազգային փոքրամասնությունների մասին» և ՀՀ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին։ Քննարկման մասնակիցներն օրենքի նախագծերի վերաբերյալ իրականացրել են կարծիքների փոխանակում, ինչպես նաև հանդես են եկել առաջարկություններով։ Նախագծերի քննարկումը…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը լիբանանցի գործընկերոջը ներկայացրել է խաղաղության օրակարգի կյանքի կոչման ճանապարհին առկա մարտահրավերները

Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի կյանքի կոչման…

Կարդալ ավելին

Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է ՀՀ 4 մարզերում եւ Երեւանում

Հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06։09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

Կարդալ ավելին

Մի քանի մարզում գազաբենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կետի (ՀԳԼԿ), Վայոց Ձորի մարզ, գ. Ելփինում «Դիդվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 1 հասցեում…

Կարդալ ավելին