July 2024 Page 49

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին

Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին․ նա խախտել է դատավորի վարքագծի կանոնները

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները: Քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշեց, որ դատավոր Դանիբեկյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Աննա Դանիբեկյանը նիստին ներկա չի…

Կարդալ ավելին

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,- հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե շարժումը երբ կսկսի ակտիվանալ. տեսանյութ

Բագրատ Սրբազանը Սուրբ աննա եկեղեցու բակում  հանդիպել է իր  համակիրների հետ: «Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է և քաջալերանքը ստանալն է: ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի տրամյադրություններ ունեն: Ինձ համար մթնոլորտն է կարևոր և դ շատ դրական ՝ սպասումներով, պատրաստակամությամբ »,-ասաց նա: Նա նաև հավելեց, որ բնակիչների վրա մեծ ճնշումներ կան՝ հանդիպումներին չգալու նպատակով: Նա…

Կարդալ ավելին