July 2024 Page 53

Մահացել է որպես հերոս. հայտնի է Թրամփի մահափորձի զոհի ինքնությունը

Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախկին առաջնորդ և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքում հրաձգության հետևանքով զոհվել է 50-ամյա հանդիսատես։ Նրա խոսքով՝ տղամարդը քաղաքական գործչի ջերմեռանդ կողմնակիցն է եղել։ «Նրա կինն ինձ հետ զրույցում ասաց, որ նա փորձում էր պաշտպանել իր ընտանիքը: Իշխանությունները պետք է մեղմացնեն քաղաքական բանավեճը և վեր լինեն ատելության…

Կարդալ ավելին

Հայաստանի թիմը հաղթեց ադրբեջանցիներին (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար խաղում մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ: 71:63 հաշվով հաղթեցին հայ բասկետբոլիստները։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել…

Կարդալ ավելին

Հուլիսի 15-ի հոսանքազրկումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Աթոյան անց․ 11, 13, 15, 17, 19, 21 շենքեր, Ազատամարտիկների փ. 76, 78 շենքեր, 11։00-17:00 Տիգրան Մեծի պող….

Կարդալ ավելին

Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետում

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են…

Կարդալ ավելին