July 2024 Page 58

Հայ-ամերիկյան զորավարժությունները խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեխանիզմները. Մարիա Զախարովա

Հուլիսի 15-ից 24-ը կայանալիք հայ-ամերիկյան «Eagle Partner» զորավարժությունները խաթարում են Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   Այդ զորավարժությունները, նրա խոսքով, ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում:   «Հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- նշել է նա:   Զախարովայի խոսքով` Ռուսաստանը միշտ եղել…

Կարդալ ավելին

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:   Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Կարդալ ավելին

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը

  Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում հյուրընկալել Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։   «Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն Նիդերլանդներին՝ շարունակական աջակցության համար»,- ասված է գրառման մեջ:

Կարդալ ավելին

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:   Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Կարդալ ավելին