July 2024 Page 59

Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն, կբացվի հայագիտության բաժին

Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն. աշնանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայագիտության բաժին։ Այստեղ կդասավանդվեն գրաբար և ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին

Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ. Գալուզին

Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնաl: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, ռուսական կողմը Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել…

Կարդալ ավելին

Արցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում. օրինագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Արցախից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի…

Կարդալ ավելին