July 2024 Page 68

Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Կարդալ ավելին

Կրակոցներ՝ ՔՊ կուսակցության գրասենյակի մոտ․ կա վիրավոր. ոստիկանները վնասազերծել են կրակողին

Երևանում այսօր կրակոցներ են հնչել Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ, մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ Կրակոցներ արձակողը բերման է ենթարկվել, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալն Էրեբունիում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» որդին է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացածը՝ Երևանի 27-ամյա բնակիչ Հարություն Ի․-ն։

Կարդալ ավելին

Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ տղամարդը սուր կտրող գործիքով վնшսել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տшլ կյանքին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 04։30-ի…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։   «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արգենտինայի կառավարությանը և պատմականորեն բարեկամ ժողովրդին՝ Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

Կարդալ ավելին