July 2024 Page 70

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները

ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական…

Կարդալ ավելին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վեց ամսում 167 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Սևանա լճում ջրափրկարարները նկատել են քաղաքացու, ով չի կարողացել դուրս գալ ափ

Հուլիսի 8-ին` ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 70 մ հեռավորության վրա նկատել են հեծանվանավակ և քաղաքացու, ով չի կարողանում դուրս գալ ափ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրափրակարարներն ափ են դուրս բերել Զ. Ս.-ին և հեծանվանավակը:

Կարդալ ավելին

Հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և…

Կարդալ ավելին