July 2024 Page 84

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր չի աշխատելու՝ Անկախության տոնն է։ «Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ։ Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ Անկախության 248 տարին, որը սկիզբ առավ 1776թ․ հուլիսի 4-ին՝ Անկախության հռչակագրի ընդունմամբ։ Տոնի կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

ՀՀ իշխանությունը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցն օրակարգային դարձնելուց` փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան

Միջազգային հանրության` արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել…

Կարդալ ավելին

Գասպար Տերտերյանը ԵԱ արծաթե մեդալակիր է՝ ոսկին զիջելով ՌԴ-ն ներկայացնող Հրայր Հովհաննիսյանին

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվող  ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Գասպար Տերտերյանը 67 կգ  քաշային կարգի եզրափակիչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Հրայր Հովհաննիսյանին և դարձավ արծաթե մեդալակիր։ Լուրը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթել էր հունգարացի մրցակցին։

Կարդալ ավելին

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլորվել ձորը․ Տուժածներից մեկը 10-ամյա երեխա է (Լուսանկարներ)

Հուլիսի 3-ին, ժամը 11:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Պարզվել է, որ Մ-4…

Կարդալ ավելին